«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն ասել է, որ բելգիացին դեռևս հետևում է «Ինտերի» ելույթներին։
««Ինտերը» դեռ նրա սրտում է։ Մարդիկ կարող են ասել ինչ ուզում են, բայց դա փաստ է։ Որպես պրոֆեսիոնալ՝ նա պիտի տարբեր բաների ուշադրություն դարձնի, որոնք կարևոր են իր կարիերայի համար, այլ ոչ միայն իր զգացմունքներին։
Ռոմելուն երջանիկ է Լոնդոնում, նա կենտրոնացած է նոր նախագծի վրա, բայց առաջվա պես մեծ սիրով հետևում է «Ինտերի» ելույթներին»,- գործակալի խոսքերն է փոխանցում Calciomercato-ն։
2021-ի օգոստոսին Լուկակուն «Ինտերից» տեղափոխվեց «Չելսի»։