ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հավանաբար բաց կթողնի Լիգա 1-ի հերթական տուրի՝ «Անժեի» դեմ հանդիպումը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 15-ին։
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն չի ցանկանում ռիսկի դիմել և այդ խաղում իսպանացի պաշտպանին դուրս բերել խաղադաշտ։
Որոշման հիմնական պատճառն այն է, որ Ռամոսը ձեռք բերի ավելի լավ մարզավիճակ, ապա ստանա իր շանսը։ Ամենայն հավանականությամբ, Ռամոսի նորամուտը տեղի կունենա Չեմպիոնների Լիգայի շրջանակում կայանալիք «Լեյպցիգի» դեմ հանդիպմանը։