ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը չի կարող իր նորամուտը նշել փարիզեցիների կազմում հոկտեմբերի 15-ին կայանալիք «Անժեի» դեմ խաղում։
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ 35-ամյա իսպանացին, որն ամռանը «Ռեալից» տեղափոխվեց փարիզյան ակումբ, շարունակում է ապաքինվել ձկնաձև մկանի վնասվածքից։
Ամենայն հավանականությամբ, Ռամոսը բաց կթողնի նաև հոկտեմբերի 19-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի՝ «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղը։