«Բարսելոնան» պատրաստվում է իրականացնել երեք աղմկահարույց տրանսֆեր։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբի առաջնային տրանսֆերային թիրախներն են Պոլ Պոգբան, Ֆրենկ Կեսիեն և Անտոնիո Ռյուդիգերը։ Վերը նշված ֆուտբոլիստներին իսպանական ակումբի ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել առաջիկա ամռանը։
Աղբյուրը նաև նշում է, որ «Բարսելոնան» կարող է ֆինանսական օգնություն ստանալ՝ Էրլինգ Հոլանդի տրանսֆերը ևս իրականացնելու համար։