Անգլիայի Պրեմիեր լիգայի 20 ակումբներից 9-ը արտակարգ հանդիպում են կազմակերպել, որի թեման էր սաուդյան արքայազն Մուհամեդ բին Սալմանի կողմից «Նյուքասլի» բաժնետոմսերի գնումը:
Ակումբները դեմ են եղել այդ գործարքին: Ինչպես նշում է Daily Mail-ը, երեք ակումբ ամենից շատ են դեմ եղել այդ գործարքին, քան մյուսները․ այդ ակումբներն են «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» և «Էվերթոնը»:
Աղբյուրի փոխանցմամբ, դժգոհությունը մեծապես պայմանավորված է նրանով, որ Անգլիայի առաջնությունում առաջիկայում հայտնվելու է թոփ 4-ում տեղ զբաղեցնելու նոր հավակնորդ:
«Առաջին հերթին, սա մեծ ակումբների խնդիրն է: Թոփ ակումբներն անհանգստացած են, որ Չեմպիոնների լիգայում նման թանկարժեք տեղ ձեռք բերելն էլ ավելի կդժվարանա: Շատ ավելի փոքր ակումբները բավականին հանգիստ են արձագանքել այդ գործարքին», — ասել է Պրեմիեր լիգայի ակումբներից մեկի ղեկավարը:
ԱՊԼ առաջիկա տուրում «Նյուքասլը», հոկտեմբերի 17-ին, սեփական հարկի տակ կընդունի «Տոտենհեմին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Նյուքասլի» հաղթանակը գնահատում է 3,45 գործակցով, ոչ ոքին՝ 3,60 իսկ «Տոտենհեմի» հաղթանակը՝ 2,10