Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին հայտնել է, որ շուտով ֆիլմ կթողարկվի իր ընտանիքի և իր խնդիրների մասին: Վավերագրական ֆիլմը կթողարկվի 2022 թվականին:
«Ես փորձեցի անկեղծ լինել և շոշափել կյանքի բոլոր կարևոր թեմաները: Հակառակ դեպքում, այս ամենը իրական չէր լինի: Ես բացվեցի բոլորի առաջ և պատմեցի ճշմարտությունը իմ և իմ ընտանիքի մասին:
Ես ուզում եմ, որ մարդիկ ինձ ավելի լավ հասկանան մարդ. մարզիկը դժվար պահեր է ունենում: Ես խոսել եմ այն ժամանակաշրջանների մասին, երբ հուսահատվում էի և չէի ցանկանում տեսնել որևէ մեկին», — Ռունիի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
35-ամյա Ռունին ներկայումս Դերբի Քաունթիի գլխավոր մարզիչն է: Նա Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 120 հանդիպում և դարձել 53 գոլի հեղինակ: