Կատալոնիայի իշխանությունները «Բարսելոնային» թույլատրել են 100%-ով ապահովել երկրպագուների հաճախելիությունը «Կամպ Նոուում»։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Կատալոնիայի ժեներալիտետի նախագահ Պերե Արագոնեսը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ինքնավար համայնքում մշակութային ու սպորտային միջոցառումներին մասնակցելու սահմանափակումների վերացման մասին։ Նախկինում կատալոնական ակումբը կարող էր ապահովել մարզադաշտի հաճախելիության միայն 60%-ը։
Այս կերպ, Լա լիգայի 9-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ տնային խաղը «Բարսելոնան» կարող է անցկացնել լեփ-լեցուն մարզադաշտում։