Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենին կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։
Բացի «ազնվականներից» Տչուամենիին իր կազմում ցանկանում է տեսնել նաև Թուրինի «Յուվենթուսը»։
Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ լրանում է 2024 թվականի ամռանը։