«Բարսելոնայի» տնտեսական հարցերով փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն համաձայն է ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ, որ Լիոնել Մեսսին կարող էր առաջարկել անվճար խաղալ ակումբում:
«Ես նույնն էի մտածում, ինչ նախագահը, այո: Այն, ինչ արել է Մեսսին, օրինական է, դա քննադատություն չէ: Բայց տեսնելով մեր առջև ծառացած բոլոր խնդիրները և հաշվի առնելով այն ջանքերը, որոնք անում է ակումբը, ես կարծում էի, որ նա կարող է անվճար խաղալ: Ինչու՞ դա չպետք է ընդուներ Լա Լիգան:
Միանգամայն օրինական է, որ խաղացողն այդպես կարող է իր սերն արտահայտել ակումբի նկատմամբ, որի գույները պաշտպանել է»,- ասել է Ռոմեուն TV3-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Մեսսին կատալոնական ակումբը լքեց ազատ գործակալի կարգավիճակով և երկու տարվա պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ: