Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կայացրած որոշումները։
«Հաջորդ տարվա նոյեմբերին մեզ սպասվում է աշխարհի առաջնությունը, այնուհետև մինչև հունիս շարունակելու ենք հանդես գալ մեր ակումբների կազմերում։ Այդկերպ վնասվածքներն անխուսափելի են։
Ֆուտբոլիստների մասին ոչ ոք չի մտածում։ Հունիսին կայանալու է նաև Ազգերի Լիգայի չորս հանդիպում։ Եվ այդքան ծանրաբեռնված գրաֆիկից հետո ունենալու ենք ընդամենը երկու շաբաթ արձակուրդ։
Եթե մենք չբարձրաձայնենք այս խնդրի մասին, այդ կառույցները ոչինչ չեն ձեռնարկի»,- բելգիացի դարպասապահի խոսքեր է մեջբերում ESPN-ը։