«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն կարիերան կարող է շարունակել անգլիական Պրեմիեր-լիգայում:
Sport.es-ը հայտնում է, որ «Նյուքասլը» դիտարկում է ձմռանը 29-ամյա կիսապաշտպանին ձեռքբերելու տարբերակը: Ակումբը ցանկանում է համաշխարհային ֆուտբոլի այնպիսի դեմքերի հրավիրել, ովքեր արդեն իրենց դրսևորել են անգլիական Պրեմիեր-լիգայում: Ավելի վաղ Կոուտինյուի շրջապատը հավաստիացրել էր, որ բրազիլացին ուրախ կլինի վերադառնալ Անգլիա:
Ընթացիկ մրցաշրջանում Կոուտինյուն Պրիմերայի 4 հանդիպման է մասնակցել: Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ին «Նյուքասլի» նոր սեփականատեր էր դարձել Սաուդյան Արաբիայի ներդրումային ֆոնդը: