«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի ավագ Հարի Մագուայերի հետ, հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, մանչեսթերյան ակումբն արդեն դիմել է ֆուտբոլիստին, որպեսզի սկսի բանակցությունները նոր՝ 5-ամյա պայմանագրի շուրջ: «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը՝ շաբաթական 220 հազար եվրոյից այն հասցնելով 350 հազար եվրոյի:
Մագուայերը ՄՅՈՒ է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Լեսթերից» 87 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում նա ԱՊԼ-ի 6 հանդիպման է մասնակցել: