«Բարսելոնան» մոտ է Պեդրիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելուն: Կողմերը համաձայնեցրել են ֆինանսական հարցերը, իսկ հրաժարագինը կկազմի 400 մլն եվրո:
«Բարսան» ցանկանում է 5 տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը, իսկ մյուս կողմն ավելի քիչ տարով պայմանագիր է ցանկանում: Ի վերջո, կարող է կնքվել պայմանագիր՝ 3+2 ձևաչափով:
Վնասվածքի պատճառով ընթացիկ մրցաշրջանում Պեդրին միայն 2 հանդիպման է մասնակցել: