Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Սերբիայում կայանալիք աշխարհի առաջիկա առաջնությանը.
«Ինչ պատերազմ է սպասվում բոլորիս ՝ 650 բռնցքամարտիկ ծեծելու են իրար Սերբիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը։Սա խոսում է այն մասին,որ բռնցքամարտը բոլոր ժամանակներում գագաթնակետին է»,- գրել է Բաչկովը:
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, ինչպես հայտնի է, կկայանա Բելգրադում՝ հոկտեմբերի 24 -ից նոյեմբերի 6 –ը:
ԱԻԲԱ-ի 75-ամյա պատմության մեջ առաջին անգամ ստուգատեսի մրցանակակիրները կարժանանան դրամական պարգևների: Ոսկե մեդալակիրները կստանան 100 հազար, արծաթինը ` 50 հազար, բրոնզինը` 25 հազարական դոլար: