«Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում մոլդովական «Շերիֆից» կրած պարտության մասին.
«Պետք է հնարավորինս շուտ այդ խաղը թողնենք անցյալում: Մրցաշրջանը նոր է սկսվել: Պետք է արժանին մատուցենք «Շերիֆին», որը լավ խաղաց՝ չնայած միայն երկու հարված կատարեց դարպասին: Մենք ավելի քան 30 վտանգավոր պահ ստեղծեցինք,բայց դա ցույց է տալիս,որ ոչ մի խաղի չի կարելի թեթևամտորեն վերաբերվել,իսկ «Ռեալը» ամեն խաղ սկսում է ֆավորիտի դերում»,-Բենզեմայի խոսքերն է փոխանցում AS-ը: