«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բարձր է գնահատել Ֆրանսիայի հավաքականում իր թիմակից Կիլիան Մբապեին, որը հանդես է գալիս ՊՍԺ-ում.
«Նա երիտասարդ է, բայց շատ տաղանդավոր: Հաշվի առնելով նրա տարիքն ու այն, թե նա ինչպես է խաղում՝ Մբապեն ֆենոմեն է: Նա շատ լավ տղա է, հիանալի մարդ:
Ինձ շատ է դուր գալիս նրա, ինչպես նաև Գրիզմանի հետ խաղալը, որը հիանալի տեղաշարժվում է սահմանափակ տարածության մեջ: Ինձ դուր է գալիս Մբապեի հետ հավաքականում խաղալը»,- ասել է Բենզեման: