Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները դժգոհ են Սաուդյան Արաբիայի ներդրումային ֆոնդի կողմից` «Նյուքասլը» գնելուն: Այս մասին հաղորդում է theguardian.com-ը:
Հաղորդվում է, որ 19 ակումբներ դիմել են լիգայի ղեկավարությանը `ձեռքբերման վերաբերյալ բողոքներով և ցանկանում են առաջիկա օրերին արտահերթ նիստ անցկացնել: Դժգոհ թիմերն արդեն տեղեկություն են խնդրել, թե ինչու է լիգան համաձայնվել այս գործարքին:
Ակումբի ղեկավարները մտահոգություն են հայտնել, որ Պրեմիեր լիգայի ապրանքանիշերը կարող են կրել կորուստներ, ինչպես նաև կարող է հանդիսանալ տրանսֆերային գումարների և մարզիկների աշխատավարձերի հավանական աճի պատճառ:
Հոկտեմբերի 7 -ին հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիայից ներդրումային խումբը գնել է Նյուքասլի բաժնետոմսերը 358 մլն եվրոյով: