Սաուդյան Արաբիայի կառավարության հանրային ներդրումների հիմնադրամը (PIF), PCP Capital Partners-ը և RB Sports & Media-ն ընդգրկող կոնսորցիումը դարձել է «Նյուքասլի» նոր սեփականատերը։
Պրեմիեր լիգան հաղորդում է, որ կողմերի միջև բոլոր իրավական հարցերը համաձայնեցված են, ինչպես նաև երաշխիք է ձեռք բերվել, որ Սաուդյան Արաբիայի Թագավորությունը չի կառավարելու ակումբը։
Այս կերպ, Մայք Էշլին, որը 14 տարի ղեկավարում էր ակումբը, ավարտեց դրա վաճառքի ընթացքը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր գործարքը գնահատվել է 300 մլն ֆունտ։