Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Բելգիայի հավաքականի դեմ կայանալիք խաղից առաջ խոսել է իր ակնկալիքներից։
«Հաճելի է, որ հասել ենք եզրափակիչ հատվածին ու կխաղանք կիսաեզրափակչում։
Բելգիան վերջին տարիներին եվրոպական եթե ոչ լավագույն, ապա լավագույն հավաքականներից մեկն է։ Մենք նրանց հետ միշտ մրցակցել ենք, որովհետև նրանք մեր հարևաններն են։ Շատ եմ հարգում Մարտինեսին ու նրա խաղացողներին։ Մեզ գեղեցիկ խաղ է սպասվում երկու լավ թիմերի միջև։ Խաղացողները սիրում են նման խաղեր, որտեղ կա ադրենալին ու հստակ նպատակ։
Ես միշտ ընտրում եմ տարբերակ, որով իմ թիմը հնարավորինս շատ խնդիրներ կստեղծի մրցակիցների համար։ Ուզում ենք հնարավորինս շատ տիրել գնդակին ու ստիպել Բելգիային պաշտպանվել»,- Դեշամի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։