«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Սերբիայի հավաքականի և «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, անգլիական ակումբի ղեկավարությունը մտադիր է գնել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը, եթե չստացվի իրականացնել Հարի Քեյնի գործարքը։
Վերջին ժամանակաշրջանում Վլահովիչը ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուադրում։ 2021 թվականին հարձակվողը դարձել է 21 գոլի հեղինակ։