Իտալական Ա սերիայի 21-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալելու է «Յուվենտուսին»:
Նեապոլական թիմի երկրպագուները անհարգալից ընդունելություն են խոստանում թիմի նախկին գլխավոր մարզիչ, ներկայում «Յուվենտուսը» գլխավորող Մաուրիցիո Սարիին:
«Սան Պաոլո» ստադիոնում պաստառ է փակցված, որի վրա գրված է. «Սարի. սատկած կենդանի: Շատ էիր խոսում «Յուվենտուսի» մասին, իսկ հետո հանեցիր տաբատդ»:
Սարին «Նապոլին» գլխավորել է 2015-2016 թվականներին:
«Նապոլի» — «Յուվենտուս» հանդիպման մեկնարկն այսօր է՝ Երևանի ժամանակով 23:45-ին: