Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մինչ օրս ակումբի հետ համաձայնության չի եկել նոր պայմանագրի կնքման շուրջ։
Անգլիական ակումբի ղեկավարությունը տևական ժամանակ է՝ նոր հարձալվողի փնտրտուքի մեջ է։ Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, Քեյնին փոխարինելու գլխավոր թեկնածուն համարվում է «Ասթոն Վիլայի» հարձակվող Օլլի Ուոտկինսը։
Ընթացիկ մրցաշրջանում Ուոտկինսը մասնակցել է հինգ հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։
Transfermarkt-ն այս պահին 25-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։