Ֆինլանդիայում հերթական մեդալն է նվաճել ծանրամարտի Հայաստանի հավաքականը:
Մ-23 տարեկանների պայքարում Պետրոս Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ երկամարտի 349 կգ արդյունքով: Պետրոսը պոկել է 155, հրել՝ 194 կգ:
Հայ ծանրորդները Ֆինլանդիայում շարունակում են հաջող ելույթները: Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67կգ,), Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ) ու Կարեն Մարգարյանը (81 կգ): Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել Սուրեն Գրիգորյանը (81 կգ), իսկ Միլենա Խաչատրյանը (76 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր: