Իտալիայի Ա Սերիայի 7-րդ տուրի շրջանակում կայացած թուրինյան դերբիում ուժեղ էր «Յուվենտուսը»:
Ամբողջ խաղն անցավ հավասար պայքարում: «Յուվեն» 86-րդ րոպեին կարողացավ հաղթանակ կորզել՝ ի շնորհիվ Մանուել Լոկատելիի դիպուկ հարվածի:
Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 11 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Տորինոն» 8 միավորով 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում: