Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է Կիլիան Մբապեի՝ «Ռեալում» խաղալու հավանականության մասին.
«Մբապեն ինքն է ասել դրա մասին: Նա նոր մարտահրավեր է ուզում: Ինչ-որ ժամանակ Մբապեն կլինի «Ռեալի» կազմում: Չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա: Ընդամենը ժամանակի հարց է»,-Բենզեմայի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը:
Հիշեցնենք, որ Մբապեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ-ի հունիսի 30-ը, իսկ անձամբ ֆուտբոլիստը հրաժարվել է նոր համաձայնագիր կնքել ֆրանսիական գրանդի հետ: Մինչև ՊՍԺ տեղափոխվելը, երիտասարդ գոլահարը խաղացել է «Մոնակոյի» կազմում: