Հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» երիտասարդ ֆուտբոլիստների համար մենթորի դեր ստանձնելու մասին.
«Ռեալը» դեռ աշխարհի լավագույն ակումբն է: Մեզ մոտ նոր ֆուտբոլ է, նոր սերունդ, նոր խաղացողներ:
Պետք է այնպես անենք, որ երիտասարդ խաղացողները մի օր հիանալի ֆուտբոլիստներ դառնան: Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ նրանց: Ես խոսում եմ նրանց հետ, փորձում եմ նրանց ավելի լավը դարձնել:
Երբ դու մյուսներին ավելի լավն ես դարձնում, թիմն ավելի լավն է դառնում ու դա քեզ հաճույք է պարգևում»,- ասել է Կարիմը L’Equipe-ին տված հարցազրույցում: