Իսպանական Պրիմերայի 8-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկը» սեփական հարկի տակ ընդունել է «Ալավեսին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման արդեն 9-րդ րոպեին տանտերերը կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Ռաուլ Գարսիան վրիպել է 11-մետրանոցից:
Այդուհանդերձ, իսպանացի ֆուտբոլիստն իր գոլը խփել է. առաջին կեսի հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ Գարսիան գլխի հարվածով գնդակն ուղարկել է մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևել իր թիմին:
Այս հաղթանակից հետո «Աթլետիկը» իր միավորների թիվը հասցրել է 13-ի և Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Ալավեսը» 7 խաղից հետո ընդամենը 3 միավոր ունի և գտնվում է նախավերջին՝ 19-րդ տեղում: