ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը շարունակում է վերականգնվել մկանային վնասվածքից հետո:
Le Parisien-ի տեղեկություններով, 35-ամյա իսպանացին «Ռեննի» դեմ խաղից առաջ չի մարզվել թիմի հետ:
AS-ն էլ գրում է, որ Ռամոսի մասնակցությունն այդ խաղին քիչ հավանական է: Նրա վերադարձը հայտնի չէ: Անձամբ Ռամոսը կցանկանար հնարավորինս շուտ խաղալ, սակայն մարզիչն ու ՊՍԺ-ի մարզչական շտաբը չեն ցանկանում ռիսկի դիմել ու նրան խաղալու հնարավորություն կտան, երբ վերջնականապես վերականգնված կլինի:
Ռամոսը ՊՍԺ է տեղափոխվել հուլիսին, բայց դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել փարիզյան ակումբի կազմում: