Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին շարունակում է վստահել Էդեն Ազարին:
Marca-ն հայտնում է՝ մասնագետը շարունակում է հավատալ, որ Ազարը «սերուցքայինների» համար կարող է լինել կարևոր ֆուտբոլիստ:
Չնայած Անչելոտիի վստահությանը, երկրպագուները շարունակում են դժգոհ մնալ 30-ամյա բելգիացու խաղից:
Լա լիգայի շրջանակում անցկացրած 6 խաղում Ազարը դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: