«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն արձագանքել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում խփած գոլը (2-1).
«Երբ Կրիշտիանուն խաղադաշտում է, թիմը միշտ շանս ունի: Նա այնքան լավն է մրցակցի դարպասի մոտ: Ռոնալդուն ազդեցություն է ունենում բոլորի վրա՝ հանդիսատեսի, ֆուտբոլիստների, ամբողջ ակումբի: Նա խաղավարտին այսպիսի գոլեր արդեն շատ անգամներ է խփել: Իռլանդիայի հետ վերջերս կայացած խաղում նա չիրացրեց 11-մետրանոցն ու այդքան էլ հաճախ չէր գնդակ ստանում, բայց արդյունքում նա երկու գոլ խփեց վերջին րոպեներին»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» 3 միավոր է վաստակել երկու խաղում և F խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Վիլյառեալը» 1 միավորով գտնվում է 4-րդ տեղում: