ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում քվեարկություն է սկսել՝ պարզելու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստին:
Հավակնորդների թվում է 4 ֆուտբոլիստ՝
«Բավարիայի» կիսապաշտպան Լերոյ Սանեն, որը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կիևի «Դինամոյի» դեմ խաղում (5-0):
«Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսը, որը դուբլ ձևակերպեց «Բարսելոնայի» դեմ խաղում (3-0):
«Շերիֆի» դարպասապահ Գեորգիոս Ատանասիադիսը, որը հետ մղեց 11-մետրանոցը «Ռեալի» դեմ խաղում (2-1) և «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը:
Քվեարկությունն ընթանում է այստեղ: