Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» նվազագույն հաշվով հաղթանակ է տարել պորտուգալական «Սպորտինգի» նկատմամբ: Հանդիպումը կայացել է Դորտմունդում, իսկ միակ ու հաղթական գնդակը 37-րդ րոպեին հեղինակել է գերմանական թիմի նիդերլանդցի հարձակվող Դոնիել Մալենը:
74-րդ րոպեին Մալենը ևս մեկ գոլ է խփել, սակայն մրցավարը, տեսակրկնությունը դիտելուց հետո, խաղից դուրս վիճակ է նկատել ու դարպասի գրավումը չի արձանագրել:
«Բորուսիան» խմբային փուլի երկու խաղից հետո 6 միավոր է վաստակել ու գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը: «Այաքսը» նույնքան միավոր ունի, սակայն երկրորդ տեղում է՝ լրացուցիչ ցուցանիշներով: «Սպորտինգը» վերջին տեղում է՝ 0 միավորով:
C խմբի մյուս խաղում «Այաքսը» այսօր ավելի վաղ սեփական հարկի տակ ընդունել է թուրքական «Բեշիքթաշին» և 2-0 հաշվով հաղթանակ տարել՝ Սթիվեն Բերգուիսի և Սեբաստիան Հալերի գոլերի շնորհիվ: