Ֆուտբոլի Ֆրանսիայի ներքին առաջնության 8-րդ տուրի շրջանակում կայացած ՊՍԺ-«Մոնպելյե» խաղի ժամանակ Կիլիան Մբապեն դժգոհել է Նեյմարի՝ առջևի գծում կատարած գործողություններից.
RMC Sport-ի հաղորդմամբ, 88-րդ րոպեին փոխարինվելուց հետո Մբապեն Իդրիսա Գանա Գեյեի հետ զրույցում դժգոհել է բրազիլացուց .
«Իսկ ինձ նա այսպիսի փոխանցումներ չի կատարում»,-ասել է Մբապեն այն բանից հետո, երբ 89-րդ րոպեին Նեյմարը գոլային փոխանցում է կատարել Յուլիան Դրաքսլերին:
Հաղորդվում է, որ Մեսսիի տրանսֆերից հետո խաղադաշտում Մբապեի ու Նեյմարի հարաբերությունները հարթ չեն:
Հիշեցնենք, որ ֆրանսիացու համաձայնագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը: