Իսպանիայիա Լա Լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Ռեալն» ու «Վիլյառեալը» գոլազուրկ ոչ-ոքի խաղացին:
«Մենք փորձում էինք նրանց պրեսինգի ենթարկել, սակայն «Վիլյառեալը» լավ էր վերահսկում գնդակը ու «բարդացրեց» մեր կյանքը: Ակնհայտ է, որ լավ խաղ չանցկացրինք: Ուրախ եմ, որ Կուրտուայի պես դարպասապահ ունենք: Նա մեզ մի քանի անգամ փրկեց, ինչի համար էլ Տիբոն այստեղ է:
Ես շատ վրդովված չեմ ոչ-ոքիից հետո: «Վիլյառեալը» բարդ մրցակից է: Շարժվում ենք առաջ:
«Չեմ կարծում, որ Կազեմիրոն ու Մոդրիչը հոգնել էին: Նրանք մեծ ծավալի աշխատանք կատարեցին»,-ասել է Անչելոտին: