Իսպանիայիա Լա Լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Ռեալն» ու «Վիլյառեալը» գոլազուրկ ոչ-ոքի խաղացին:
Կուրտուան հերթական չոր հանդիպումն անցկացրեց: Լա Լիգայում բելգիացի դարպասապահի համար դա 100-րդ չոր հանդիպումն էր: Նա այս նվաճմանը հասավ 217 խաղ անցկացնելով: 21-րդ դարում նրանից արագ այդ նվաճմանը հասել էր Յան Օբլակը՝ 182 խաղում:
Կուրտան 21-րդ դարի Լա Լիգայի ամենաշատ չոր հանդիպում անցկացրած 5 դարպասապահից մեկն է: