Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը վերսկսել է մարզումները թիմի հետ:
Մրցաշրջանի մեկնարկից առաջ 31-ամյա գերմանացու մոտ ախտորոշվել էր աճուկային վնասվածք: Օգոստոսին կիսապաշտպանը ենթարկվել էր վիրահատության:
Իսպանիայի առաջնության 6 -րդ տուրում ՝ սեպտեմբերի 25 -ին, Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Վիլյառեալին»: