Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է todofichajes.com-ը:
29-ամյա խաղացողին ցանկանում է ձեռք բերել «Միլանը»: Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մադրիդյան թիմում անցկացրել է 5 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ: