Իսպանական Պրիմերայի 6-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է «Կադիսի» հետ:
Հատկանշական է, որ կատալոնական ակումբն առաջին կեսում չի հարվածել մրցակցի դարպասին, մինչդեռ 3 հարված կատարել է դարպասի ուղղությամբ:
Մրցակիցն առհասարակ ոչ մի փորձ չի կատարել: Այդուհանդերձ, գնդակին տիրելու առումով «Բարսան» ահռելի առավելություն ունի՝ 78,2%-ը 21%-ի դիմաց:
Հիշեցնենք՝ Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում է մասնակցում «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը: