Գրանադայում ավարտվել է Պրիմերայի 6-րդ տուրի հանդիպումը: «Լոս-Կարմենես» մարզադաշտում «Գրանադան» ընդունել է «Ռեալ Սոսյեդադին»: Հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ 3-2 հաշվով հաղթանակով:
9-րդ րոպեին Հերման Սանչեսն առաջ է մղել տանտերերին: Բայց արդեն երկրորդ կեսի մեկնարկում Արից Էլուստոնդոն հավասարեցրել է հաշիվը:
60-րդ րոպեին Միկել Մերինոն առաջ է մղել հյուրերին: Շուտով Լուիս Միլյան անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու վերականգնել հաշվի հավասարակշռությունը, բայց խաղավարտին Էլուստոնդոն դուբլ է ձևակերպել ու հաղթանակ պարգևել իր թիմին:
«Ռեալ Սոսյեդադը» 13 միաոր է վաստակել ու բարձրացել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Գրանադան» 18-րդ տեղում է՝ վաստակած 3 միավորով: Հաջորդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» կընդունի «Էլչեին», իսկ «Գրանդան» հյուրընկալվելիս կխաղա «Սելթայի» հետ:
Տուրի մյուս խաղում էլ «Օսասունան» ընդունել է «Բետիսին» ու 1-3 հաշվով պարտություն կրել:
«Բետիսը» վաստակել է 9 միավոր և բարձրացել մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: «Օսասունան» 10-րդ տեղում է՝ վաստակելով 8 միավոր: