Թուրինի «Օլիմպիկո դե Տորինո» մարզադաշտում կայացել է Ա Սերիայի 5-րդ տուրի հանդիպումը, որում «Տորինոն» ընդունել է «Լացիոյին»: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
Թիմերը խաղավարտին են փոխանակվել խփած գնդակներով: 76-րդ րոպեին՝ փոխարինման մտնելուց երկու րոպե անց հաշիվը բացել է տանտերերի հարձակվող Մարկո Պյացան: Բայց թուրինցիները հաղթանակի հասնել չեն կարողացել: Ավելացված ժամանակում Չիրո Իմոբիլեն 11-մետրանոցից կատարած հարվածով գրավել է «Տորինոյի» դարպասն ու հավասարեցրել հաշիվը:
«Լացիոն» 8 միավոր է վաստակել ու բարձրացել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: «Տորինոն» 7 միավորով գտնվում է 10-րդ տեղում:
Հաջորդ տուրում «Լացիոն» կխաղա «Ռոմայի» հետ, իսկ «Տորինոն»՝ «Վենեցիայի»: