Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը կարծիք է հայտնել հարձակվող Արտյոմ Ձյուբայի՝ ազգային հավաքականի հոկտեմբերյան հավաքը բաց թողնելու որոշման մասին:
-Այսօր մենք զրույց ունեցանք Արտյոմի հետ, և նա ասաց, որ այս պահին ոչ օպտիմալ մարզավիճակում է և որոշել է կենտրոնանալ «Զենիթի» հանդիպումների վրա,-ասել է Կարպինը:
«Պատրա՞ստ եք արդյոք Ձյուբային կրկին հրավիրել ազգային հավաքական, եթե, ինչպես նա այսօր ասաց, մինչև նոյեմբերյան հանդիպումները կրկին հավաքի համապատասխան մարզավիճակը»
— Եթե մարզչական շտաբը կկարծի, որ նա կարող է օգնել ազգային հավաքականին, ապա, իհարկե, նա կհրավիրվի: Այնպես, ինչպես եղավ հիմա, երբ Ձյուբան հոկտեմբերին կայանալիք խաղերին հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակում է,-Կարպինի խոսքերն է մեջբերում Ռուսաստանի հավաքականի մամուլի ծառայությունը: