Տոլյատիի «Ակրոնի» հարձակվող Արտյոմ Ձյուբան գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի՝ «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում։ 36-ամյա հարձակվողը խփել է իր հինգերորդ գոլը այս մրցաշրջանում, իսկ 234-րդը՝ խաղային կարիերայում։
Այսպիսով՝ Ձյուբան գերազանցել է Ալեքսանդր Կերժակովի լեգենդար ռեկորդը։ Արտյոմը գլխավորել է ռուսական ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուների ցանկը, որում հաշվարկվում են ինչպես ակումբային մակարդակում, այնպես էլ ՝ ազգային հավաքականի կազմում խփած գոլերը:
Ընթացիկ մրցաշրջանում Ձյուբան «Ակրոնի» կազմում 13 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 1,8 մլն եվրո։




























































