Ֆուտբոլի Ռոսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Արտյոմ Ձյոբայի առջև հավաքականի դռները փակ են: Հիշեցնենք, որ ռուս հարձակվողը վերջերս մերժել էր Կարպինի՝ հավաքական գալու հրավերը՝ պատճառաբանելով, որ լավ մարզավիճակում չէ.
«Չեմ կարծում, որ ինչ-որ մեկին կարելի է կամ պետք է ստիպել խաղալ: Եթե նա չի ցանկանում խաղալ, թող չխաղա: Հավաքականում պետք է խաղալ ցանկանալ: Այս հարցը չեմ քննարկել ոչ Սեմակի, ոչ էլ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:
Հարցին, թե արդյոք փա՞կ են հավաքականի դռները Ձյուբայի առջև, Կարպինը պատասխանել է.
«Կտեսնենք»: