«Ռեալը» հյուրընկալվելիս մրցել է «Վալենսիայի» հետ ու 2-1 հաշվով հաղթանակ տարել Լա Լիգայի 5-րդ տուրում:
Այս խաղը մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի համար դարձել է 800-րդը Եվրոպայի բարձրագույն լիգաներում:
«Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում իտալացին Լա Լիգայի շրջանակում 81 հանդիպում է անցկացրել: Նա նաև մարզել է «Պարման» (68), «Յուվենտուսը» (84), «Միլանը» (283) և «Նապոլին» (53) Իտալիայում, «Չելսին» (76) և «Էվերթոնը» (58) Անգլիայում, ՊՍԺ-ն (57)՝ Ֆրանսիայում, «Բավարիան» (40) Գերմանիայում:
«Ռեալը» Պրիմերայի առաջատարն է 13 միավորով: