Իտալիայի Ա Սերիայի չորրորդ տուրում Թուրինի «Յուվենթուսը» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Միլանի»հետ։
«Ծեր սինյորան» նոր մեկնարկած մրցաշրջանում չի հաղթում չորս անընդմեջ խաղում։ Ինչպես տեղեկացնում է Opta-ն, նման վատ ցուցանիշ թուրինցիները վերջին անգամ գրանցել էին 60 տարի առաջ։
Ավելի վաղ «Յուվենթուսը» Ա Սերիայի մեկնարկային չորս տուրերում հաղթանակ չէր տոնել 1961/62, 1955/56 և 1942/43 մրցաշրջանների ընթացքում։
Անցկացրած չորս խաղից հետո Մասիմիլիանո Ալեգրիի թիմը, վաստակած երկու միավորով, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը։