Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Ռեալը» կամային հաղթանակ է տարել «Վալենսիայի» նկատմամբ (2-1):
Մադրիդյան ակումբի՝ առանց պարտությունների շարքն այս կերպ հասել է 10 խաղի:
Նախորդ մրցաշրջանի վերջում իսպանական թիմը Զինեդին Զիդանի գլխավորությամբ չի պարտվել 4 խաղում անընդմեջ, իսկ ընթացիկ մրցաշրջանում՝ Կառլո Անչելոտիի հետ, 6 խաղում անընդմեջ:
Մադրիդյան ակումբը 13 միավոր է վաստակել ու այս պահին գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: Մոտ ժամանակներս միայն «Բարսելոնան» կարող է միավորներով հավասարվել Կառլո Անչելոտիի թիմը. կատալոնացիները 7 միավոր ունեն ու երկու խաղ պակաս են անցկացրել: Սեպտեմբերի 20-ին «Բարսան» կխաղա «Գրանադայի» հետ: «Սևիլիայի» հետ խաղն ավելի վաղ տեղափոխվել էր:
Իսկ հաջորդ տուրում «Ռեալը» սեպտեմբերի 22-ին կմրցի «Մալյորկայի» հետ: