«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը 2015/16 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ չի կարողանում գոլ խփել ԱՊԼ-ի մեկնարկային 4 խաղում, հայտնում է OptaJoe-ն Թվիթերի իր էջում:
Հիշեցնենք՝ ԱՊԼ-ի 5-րդ տուրի խաղում «Տոտենհեմը» ջախջախիչ պարտություն կրեց «Չելսիից»: Հանդիպումը կայացավ Լոնդոնի «Տոտենհեմ Հոտսպուր» մարզադաշտում և ավարտվեց «Չելսիի»՝ 3-0 հաշվով հաղթանակով:
Անգլիայի առաջնության 5 տուրից հետո «Տոտենհեմը» մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 9 միավոր: «Չելսին», իր հերթին, գտնվում է առաջին տեղում:
6-րդ տուրում «Չելսին» տանը կխաղա «Մանչեսթեր Սիթիի», իսկ «Տոտենհեմը» հյուրընկալվելիս կմրցի «Արսենալի» հետ:
Քեյնը «Տոտենհեմի» սան է: Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: