Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալուց հետո յուրաքանչյուր խաղում գոլ է խփում:
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 5-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ խաղում, որը դեռ ընթացքի մեջ է: Պորտուգալացին աչքի է ընկել հանդիպման 35-րդ րոպեին՝ հավասարենցելով հաշիվը՝ 1-1: Թիմերն ընդմիջման են գնացել հենց այս հաշվի պայմաններում:
Ռոնալդուն ավելի վաղ դուբլի հեղինակ էր դարձել ԱՊԼ-ի 4-րդ տուրի՝ «Նյուքասլի» հետ տնային խաղում (4-1): Սա նրա առաջին խաղն էր ՄՅՈՒ վերադառնալուց հետո:
Հետո նա նաև աչքի ընկավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Յանգ Բոյզի» դեմ խաղում (1-2):