«Ինտերի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին պատմել է, թե ինչ է ասել Զինեդին Զիդանին աշխարհի 2006 թվականի առաջնության եզրափակչի ժամանակ, ինչից հետո ֆրանսիացին գլխով հարվածեց իտալացուն ու հեռացվեց խաղադաշտից: Իտալիայի հավաքականի երկրպագուները չաջակցեցին Մատերացիին.
-Հավանաբար շատերին մինչև հիմա հետաքրքրում է, թե ի՞նչ ասացիք այդ ժամանակ Զիդանին, ինչից հետո նա հարվածեց Ձեզ գլխով:
-Այդ խաղում ես հաճախ էի բռնում նրա շապիկից և նա ասում էր, եթե այն ինձ պետք է, ապա խաղից հետո կարող եմ վերցնել, ինչին ես պատասխանեցի, որ ես կնախընտրեի նրա քրոջը:
-Իբրահիմովիչն ասում էր, որ Զիդանը Ձեզ հայտնի դարձրեց ամբողջ աշխարհում, և որ առանց Զիդանի Դուք այդպես էլ սովորական պաշտպան կմնայիք, որին ճանաչում են միայն Իտալիայում:
-Ես չէի լսի այն ամենն, ինչ ասում է Իբրահիմովիչը: Ինձ այն ժամանակ ամենից շատ զայրացնում էր այն, որ Զիդանին աջակցում էին ոչ միայն բոլոր ֆրանսիացիները, այլև իմ ազգը՝ իտալացիները, քննադատում էին ինձ այդ արարքի համար: Նրանք պետք է համբուրեին այն հողը, որով ես քայլել եմ: Ես կարևոր գոլ խփեցի աշխարհի առաջնության եզրափակչում և խաղից դուրս թողեցի նրանց առաջատարին: Բայց շնորհակալության փոխարեն միայն քննադատությունների շարան ստացա: