Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է գնել «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի վինգեր Ռահիմ Ստերլինգի տրանսֆերը։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, իսպանական ակումբը դեռևս անցած ամռանն է փորձել վարձակալել ֆուտբոլիստին։ Ըստ աղբյուրի՝ արդեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է գործարքը կայանա, մանավանդ, որ 26-ամյա ֆուտբոլիստն անձամբ է հետաքրքրված այդ տեղափոխությամբ։
Ընթացիկ մրցաշրջանում Ստերլինգն անգլիական ակումբի կազմում մասնակցել է հինգ հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։